Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

poster

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանիանվան օպերայի և բալետի ազգային

ակադեմիական թատրոնում կկայանա վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Ազգայինակադեմիական երգչախմբի 80-ամյա հոբելյանական համերգը:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան
Ռեժիսոր՝ Երվանդ Ղազանչյան
Համերգին մասնակցում է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի
Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Եդուարդ Թոփչյան
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին:
1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, նվաճել բազում տիտղոսներ և մրցանակներ:
Երգչախմբի երգացանկը հարուստ և բազմազան է: Այն համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական այլ կոմպոզիտորների բազում հռչակավոր ստեղծագործությունների կատարմամբ:
1969-ին բարձր պրոֆեսիոնալիզմի և նվաճումների համար երգչախմբին շնորհվել է Ակադեմիական կոչումը, իսկ 2012 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ շնորհվել է «ազգային» կոչումը:

Երգչախմբի բարձրագույն նվաճումներից են առաջին մրցանակը ԽՍՀՄ երգչախմբերի մրցույթում, իսկ ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվելէ “Grand Prix” մրցանակով:

Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը 97 անգամ ելույթ է ունեցել Սանկտ Պետորբուրգում՝ հիմնականում Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում, իսկ նշված ելույթներից ավելի քան 77-ը տեղի են ունեցել հայտնի Մռավինսկու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Երգչախումբը պատիվ է ունեցել հանդես գալու այնպիսի աշխարհահռչակ դահլիճներում, ինչիսիք են Palais des Congrès, the La Sale Pleyel, Փարիզի the Théâtre des Champs¬Elysées, ինչպեսնաևԼոնդոնի Queen Elizabeth Hall և Westminster Methodist Center Hall, Պրահայի the Salle Smetana, ՆյուՅորքի Avery Fisher Hall, the Boston Symphony Hall, Դետրոյտի Orchestra Hall, ԼոսԱնջելեսի Scottish Rite Auditorium, Moscow Conservatorium Hall և այլուր:

Երգչախմբի համերգներին մասնակցել են եղել այնպիսի հռչակավոր արտիստներ, ինչպիսիք են Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Եվգենի Նեստերենկոն, Վլադիմիր Ատլանտովը, Մարիա Բիեշուն, Պաատա Բուրչուլաձեն, Նիկոլայ Պետրովը, Լյուբով Կազարնովսկայան, Գոհար Գասպարյանը, Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Լուսինե Զաքարյանը, Պավել Լիսիցյանը, և շատ ուրիշներ:

21.11.2017թ.