Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

Հովհաննես Չեքիջյան

Հունվար 23, 1929

Ստամբուլ, Թուրքիա
Հայերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն, Թուրքերեն

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆոսոր Հովհաննես Չեքիջյան:

1961 թվականից հանդիսանում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքներում:

Բոլոր 69 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում, ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը ղեկավարվելեն մաեստրո Չեքիջյանի կողմից:

Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:

Հովհաննես Չեքիջյանը, որպես կոմպոզիտոր, ունի եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծակգործություններ, ինչպիսիք են օրինակ՝ «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն»: Հովհհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Մելոդիա ընկերությունը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ:

Ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է “Grand Prix “ մրցանակով:
Ձայնասկավառակները խորագրվել են LITURGIE ARMENIENNE (լույս է տեսել Կանադայում) և LITURGY of KOMITAS (լույս է տեսել Մոսկվայում) անվանումներով:

EDUCATION

1934-1941 Մխիթարյան վարժարան, Ստամբուլ
1941-1947 Սեն Միշել ֆրանսիական քոլեջ
1944-1951 Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետ
1947-1951 Վիեննայի քոլեջի Ստամբուլի մասնաճուղ
1951-1953 Փարիզի Ecole Normale de Musique, դասախոս՝Փարիզի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Ժան Ֆուրնե: Միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ստանալով քիմիական ինժիների դիպլոմ:
1958-1961 Հետավարտական կուրսեր Ստամբուլի կոնսերվատորիայում:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Երբևիցե չի պատկանել որևէ քաղաքական կուսակցության:

 

1975-1980 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1979-1984 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի պատգամավոր:
1980-1990 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1944-1951 «Դուրյան» երգչախմբի դիրիժոր, Ստամբուլ
1955-1961 «Չեքիջյան» երգչախմբի հիմնադիր
1958-1961 Ստամբուլի Օպերայի բեմի երաժշտական ղեկավար
1960-1961 Ստամբուլի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր
1961-մինչ այսօր Տեղափոխվել է Հայաստան և անընդմեջ աշխատում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում, որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:1969 թվականին երգչախմբին շնորհվել է «Ակադեմիական», իսկ 1975 թվականին «Վաստակավորի» կոչումներ: 2012 թվականին կառավարության հատուկ հրամանով երգչախումբը:
1975-մինչ այսօր Համատեղության կարգով աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:
1982-1987 Համատեղության կարգով աշխատել է Սպենդարիանի անվան Օպերայի և Բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն:

ՀԱՄԵՐԳՆԵՐ՝ ԽՍՀՄ-ԻՑ ՀԵՏՈ

1964 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1966 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1967 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1969 Լիտվա
1971 Լիտվա
1974 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1974 Ֆրանսիա, Լիբանան
1976 Լատվիա
1979 Չեխոսլովակիա
1980 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1980 Լեհաստան
1983 Էստոնիա, Լատվիա
1986 Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1987 ԱՄՆ, Լատվիա
1990 Հունաստան
1992 Լիբանան,Սիրիա
1994 ԱՄՆ
1995 Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա
1997 Թուրքիա
1998 Արգենտինա
1999 Շվեյցարիա (Montreux միջազգային փառատոնի մրցանակ)
2001 Ֆրանսիա, Հունաստան
2003 Ավստրալիա
2004 Թուրքիա
2005 Լիբանան,Սիրիա
2008 ԱՄՆ
2009 ԱՄՆ
2011 Գերմանիա
2012 Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ
2013 Թուրքիա
2014 Թուրքիա
2015 Ֆրանսիա
2016 Լիբանան
2017 Թուրքիա Օրմանյան շքանշան