Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Tatoul Altounyan

Founder and Artistic director 1937 – 1939

Aram Ter-Hovhannisyan

Artistic director 1939 – 1944 1954 – 1960

Ohannes Tchekidjian

Artistic director and chief conductor since 1961
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին:
1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանը:
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, նվաճել բազում տիտղոսներ և մրցանակներ:
Երգչախմբի երգացանկը հարուստ և բազմազան է: Այն համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական այլ կոմպոզիտորների բազում հռչակավոր ստեղծագործությունների կատարմամբ:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը իր ծրագրերում ընդգրկված ստեղծագործությունները միշտ ներկայացնում է բնագրերով (ընդհանուր առմամբ ավելի քան 27 լեզուներով): Երգչախմբի երգացանկում ի թիվս ռեքվիեմների, օրատորիաների, կանտատաների, պատարագների ընդգրկված են նաև այնպիսի կոմպոզիտորների մեծ և փոքր կտավի ստեղծագործություններ, ինչպիսիք են Բախը, Հենդելը, Մոցարտը, Վերդին, Բեթհովենը, Չայկովսկին, Բորոդինը, Ռոսսինին, Վագները, Շուբերտը, Բելլինին, Բեռլիոզը, Գունոն, Ֆորեն, Սմետանան, Մենդելսոնը, Գերշվինը, և շատ ու շատ այլոք:
1969-ին բարձր պրոֆեսիոնալիզմի և նվաճումների համար երգչախմբին շնորհվել է Ակադեմիական տիտղոսը:
Երգչախմբի բարձրագույն նվաճումներից են առաջին մրցանակը ԽՍՀՄ երգչախմբերի մրցույթում, իսկ ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է “Grand Prix“ մրցանակով:
Տարբեր լրագրեր, ինչպիսիք են Figaro, New York Times, The Boston Globe, Le Monde, Independent, Paris Mach, Meridional, Los Angeles Times, Macedonia, Le Soir, La revue du Liban, Le provençal և ուրիշներ պարբերաբար բարձր գնահատականի են արժանացրել երգչախմբի և վերջինիս գեղարվեստական ղեկավար պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի նվաճումներն ու պրոֆեսիոնալիզմը:
Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը 97 անգամ ելույթ է ունեցել Սանկտ Պետորբուրգում՝ հիմնականում Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում, իսկ նշված ելույթներից ավելի քան 77-ը տեղի են ունեցել հայտնի Մռավինսկու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Երգչախումբը պատիվ է ունեցել հանդես գալու այնպիսի աշխարհահռչակ դահլիճներում, ինչիսիք են Palais des Congrès, the La Sale Pleyel, Փարիզի the Théâtre des Champs­Elysées, ինչպես նաև Լոնդոնի Queen Elizabeth Hall և Westminster Methodist Center Hall, Պրահայի the Salle Smetana, Նյու Յորքի Avery Fisher Hall, the Boston Symphony Hall, Դետրոյտի Orchestra Hall, Լոս Անջելեսի Scottish Rite Auditorium, Moscow Conservatorium Hall և այլուր.
Երգչախմբի վերջին նվաճումներից է Շվեյցարիայի Montreux միջազգային փառատոնի մրցանակը 1999-ին :
Երգչախմբի համերգներին ներկա են եղել այնպիսի հռչակավոր արտիստներ, ինչպիսիք են Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Եվգենի Նեստերենկոն, Վլադիմիր Ատլանտովը, Մարիա Բիեշուն, Պաատա Բուրչուլաձեն, Նիկոլայ Պետրովը, Լյուբով Կազարնովսկայան և շատ ուրիշներ: