Հովհաննես Չեքիջյան
Հունվար 23, 1929
Ստամբուլ, Թուրքիա
Հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյան:
1961 թվականից հանդիսանում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:
Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև աշխարհի տարբեր քաղաքներում:
Բոլոր 69 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը, ղեկավարվել են մաեստրո Չեքիջյանի կողմից:
Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:
Հովհաննես Չեքիջյանը, որպես կոմպոզիտոր, ունի եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ, ինչպիսիք են, օրինակ, «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն»: Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Մելոդիա ընկերությունը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ:
Ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է «Grand Prix» մրցանակով:
Ձայնասկավառակները խորագրվել են LITURGIE ARMENIENNE (լույս է տեսել Կանադայում) և LITURGY of KOMITAS (լույս է տեսել Մոսկվայում) անվանումներով:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
| 1934-1941 | Մխիթարյան վարժարան, Ստամբուլ |
| 1941-1947 | Սեն Միշել ֆրանսիական քոլեջ |
| 1944-1951 | Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետ |
| 1947-1951 | Վիեննայի քոլեջի Ստամբուլի մասնաճուղ |
| 1951-1953 | Փարիզի Ecole Normale de Musique, դասախոս՝ Փարիզի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Ժան Ֆուրնե: Միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով ինժիներ-քիմիկոսի դիպլոմ |
| 1958-1961 | Հետավարտական կուրսեր Ստամբուլի կոնսերվատորիայում |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Երբևիցե չի պատկանել որևէ քաղաքական կուսակցության
| 1975-1980 | Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր |
| 1979-1984 | ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի պատգամավոր |
| 1980-1990 | Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
| 1944-1951 | «Դուրյան» երգչախմբի դիրիժոր, Ստամբուլ |
| 1955-1961 | «Չեքիջյան» երգչախմբի հիմնադիր |
| 1958-1961 | Ստամբուլի Օպերայի բեմի երաժշտական ղեկավար |
| 1960-1961 | Ստամբուլի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր |
| 1961-մինչ այսօր | Տեղափոխվել է Հայաստան և մինչ այսօր աշխատում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում, որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1969 թվականին երգչախմբին շնորհվել է «Ակադեմիական», իսկ 1975 թվականին «Վաստակավոր» կոչումներ: 2012 թվականին կառավարության հատուկ հրամանով երգչախմբին շնորհվել է «Ազգային» կոչումը: |
| 1975-մինչ այսօր | Համատեղության կարգով աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: |
| 1982-1987 | Համատեղության կարգով աշխատել է Սպենդարիանի անվան Օպերայի և Բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն: |
ՀԱՄԵՐԳՆԵՐ՝ ԽՍՀՄ-ԻՑ ՀԵՏՈ
| 1964 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1966 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1967 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1969 | Լիտվա |
| 1971 | Լիտվա |
| 1974 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1974 | Ֆրանսիա, Լիբանան |
| 1976 | Լատվիա |
| 1979 | Չեխոսլովակիա |
| 1980 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1980 | Լեհաստան |
| 1983 | Էստոնիա, Լատվիա |
| 1986 | Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1987 | ԱՄՆ, Լատվիա |
| 1990 | Հունաստան |
| 1992 | Լիբանան, Սիրիա |
| 1994 | ԱՄՆ |
| 1995 | Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա |
| 1997 | Թուրքիա |
| 1998 | Արգենտինա |
| 1999 | Շվեյցարիա (Montreux միջազգային փառատոնի մրցանակ) |
| 2001 | Ֆրանսիա, Հունաստան |
| 2003 | Ավստրալիա |
| 2004 | Թուրքիա |
| 2005 | Լիբանան, Սիրիա |
| 2008 | ԱՄՆ |
| 2009 | ԱՄՆ |
| 2011 | Գերմանիա |
| 2012 | Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ |
| 2013 | Թուրքիա |
| 2014 | Թուրքիա |
| 2015 | Ֆրանսիա |
| 2016 | Լիբանան |
| 2017 | Թուրքիա Օրմանյան շքանշան |



