ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
| Ծննդյան Տարեթիվը՝ | Հունվար 23, 1929 |
| Ծննդյան Վայրը՝ | Ստամբուլ, Թուրքիա |
| Լեզու՝ | Հայերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն, Թուրքերեն |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
| Հասցե՝ | 60, Պուշկին փ. 375002 Երևան, Հայաստան |
| Հեռ.՝ | (374 10) 58 63 22 |
| (374 77) 40 56 22 | |
| Ֆաքս՝ | (374 10) 58 22 04 |
| Կայք՝ | www.tchekidjian.am |
| Էլ–հասցե՝ | maestro@tchekidjian.am |
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ականավոր դիրիժոր, երաժիշտ և կոմպոզիտոր:
1961 թվականից հանդիսանում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում,այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ քաղաքներում:
Բոլոր 67 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերը, այդ թվում, ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը ղեկավարվել են մաեստրո Չեքիջյանի կողմից:
Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:
Հովհաննես Չեքիջյանը, որպես կոմպոզիտոր, ունի եզակի վոկալ-սիմֆոնիկ պոեմներ, ինչպիսիք են ՝ «Գարնանային անուրջներ»-ը և «Հանդիսավոր ձոն»-ը:
Հովհհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Մելոդիա ընկերությունը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ: Ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է “Grand Prix “ մրցանակով:
Ձայնասկավառակները խորագրվել են LITURGIE ARMENIENNE (լույս է տեսել Կանադայում) և LITURGY of KOMITAS (լույս է տեսել Մոսկվայում) անվանումներով:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
| 1934-1941 | Մխիթարյան վարժարան, Ստամբուլ |
| 1941-1947 | Սեն Միշել ֆրանսիական քոլեջ |
| 1944-1951 | Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորության ֆակուլտետ |
| 1947-1951 | Վիեննայի քոլեջի Ստամբուլի մասնաճուղ |
| 1951-1953 | Ecole Normale de Musique, Փարիզ, դասախոս՝ Փարիզի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Ժան Ֆուրնե:
Միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով քիմիական ինժիների դիպլոմ: |
| 1958-1961 | Հետավարտական կուրսեր Ստամբուլի կոնսերվատորիայում: |
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
| 1944-1951 | “Դուրյան“ երգչախմբի դիրիժոր, Ստամբուլ |
| 1955-1961 | “Չեքիջյան“ երգչախմբի հիմնադիր |
| 1958-1961 | Ստամբուլի Օպերայի երաժշտական ղեկավար |
| 1960-1961 | Ստամբուլի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր |
| 1961-մինչ այսօր | Տեղափոխվել է Հայաստան և անընդմեջ աշխատում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում, որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1969 թվականին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին շնորհվել է «Ակադեմիական», իսկ 1975 թվականին «Վաստակավորի» կոչումներ: 2012 թվականին կառավարության հատուկ հրամանով երգչախումբը ստացել է «Ազգային» կարգավիճակ: |
| 1975-մինչ այսօր | Աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1982 թվականին ստացել է պրոֆեսոր–ի գիտական կոչում՝ ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից: |
| 1982-1987 | Ալեքսանդր Սպենդարիանի անվան Օպերայի և Բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն: |
ՀԱՄԵՐԳՆԵՐ՝ ԽՍՀՄ-ԻՑ ԴՈՒՐՍ
| 1964 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1966 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1967 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1969 | Լիտվա |
| 1971 | Լիտվա |
| 1974 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1974 | Ֆրանսիա, Լիբանան |
| 1976 | Լատվիա |
| 1979 | Չեխոսլովակիա |
| 1980 | Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1980 | Լեհաստան |
| 1983 | Էստոնիա, Լատվիա |
| 1986 | Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա |
| 1987 | ԱՄՆ, Լատվիա |
| 1990 | Հունաստան |
| 1992 | Լիբանան,Սիրիա |
| 1994 | ԱՄՆ |
| 1995 | Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա |
| 1997 | Թուրքիա |
| 1998 | Արգենտինա |
| 1999 | Շվեյցարիա (Montreux միջազգային փառատոնի Prix du Public 1999 մրցանակակիր) |
| 2001 | Ֆրանսիա, Հունաստան |
| 2003 | Ավստրալիա |
| 2004 | Թուրքիա |
| 2005 | Լիբանան,Սիրիա |
| 2008 | ԱՄՆ |
| 2009 | ԱՄՆ |
| 2011 | Գերմանիա |
| 2012 | Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ |
| 2013 | Թուրքիա |
| 2014 | Թուրքիա |
| 2015 | Ֆրանսիա |
| 2016 | Լիբանան |
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Երբևիցե չի պատկանել որևէ քաղաքական կուսակցության:
| 1975-1980 | Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: |
| 1979-1984 | ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի պատգամավոր: |
| 1980-1990 | Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: |



