Armenian National Academic Choir After Hovhannes Chekijyan

Biography

Sorry, this entry is only available in Arm. For the sake of viewer convenience, the content is shown below in the alternative language. You may click the link to switch the active language.

ԱՆՁՆԱԿԱՆ       ՏՎՅԱԼՆԵՐ

Ծննդյան Տարեթիվը՝ Հունվար 23, 1929
Ծննդյան Վայրը՝ Ստամբուլ, Թուրքիա
Լեզու՝ Հայերեն, ՖրանսերենՌուսերեն, Թուրքերեն

ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ  ՏՎՅԱԼՆԵՐ

Հասցե՝ 60,  Պուշկին փ.  375002 ԵրևանՀայաստան
Հեռ.՝ (374 10) 58 63 22
  (374 77) 40 56 22
Ֆաքս՝           (374 10) 58 22 04
Կայք՝ www.tchekidjian.am
Էլհասցե՝ maestro@tchekidjian.am

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ականավոր դիրիժոր, երաժիշտ և կոմպոզիտոր:

1961 թվականից հանդիսանում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում,այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև  աշխարհի բազմաթիվ  քաղաքներում:

Բոլոր  67 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերը, այդ թվում, ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը ղեկավարվել են մաեստրո Չեքիջյանի կողմից:

Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:

Հովհաննես Չեքիջյանը, որպես կոմպոզիտոր, ունի եզակի վոկալ-սիմֆոնիկ պոեմներ, ինչպիսիք են ՝ «Գարնանային անուրջներ»-ը և «Հանդիսավոր ձոն»-ը:

Հովհհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ Մելոդիա ընկերությունը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ՝ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ: Ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է “Grand Prix “ մրցանակով:

Ձայնասկավառակները խորագրվել են LITURGIE ARMENIENNE (լույս է տեսել Կանադայում) և LITURGY of  KOMITAS (լույս է տեսել Մոսկվայում) անվանումներով:

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

1934-1941 Մխիթարյան վարժարան, Ստամբուլ
1941-1947 Սեն Միշել ֆրանսիական քոլեջ
1944-1951 Ստամբուլի կոնսերվատորիայի դիրիժորության  ֆակուլտետ
1947-1951 Վիեննայի քոլեջի Ստամբուլի մասնաճուղ
1951-1953 Ecole Normale de Musique, Փարիզ, դասախոս՝ Փարիզի օպերային  թատրոնի գլխավոր դիրիժոր Ժան Ֆուրնե:

Միաժամանակ սովորել է քիմիական հետազոտական ինստիտուտում՝ ստանալով քիմիական ինժիների դիպլոմ:

1958-1961 Հետավարտական կուրսեր Ստամբուլի կոնսերվատորիայում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

 

1944-1951 Դուրյաներգչախմբի դիրիժոր, Ստամբուլ
1955-1961 Չեքիջյաներգչախմբի հիմնադիր
1958-1961 Ստամբուլի Օպերայի երաժշտական ղեկավար
1960-1961 Ստամբուլի պետական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր
1961-մինչ այսօր Տեղափոխվել է Հայաստան և անընդմեջ աշխատում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբում, որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1969 թվականին Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին շնորհվել է «Ակադեմիական», իսկ 1975 թվականին «Վաստակավորի» կոչումներ: 2012 թվականին կառավարության հատուկ հրամանով երգչախումբը ստացել է «Ազգային» կարգավիճակ:
1975-մինչ այսօր Աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:  1982 թվականին ստացել է  պրոֆեսորի գիտական կոչում՝ ԽՍՀՄ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:
1982-1987 Ալեքսանդր Սպենդարիանի անվան Օպերայի և Բալետի պետական  ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն:

 

 

ՀԱՄԵՐԳՆԵՐ՝ ԽՍՀՄ-ԻՑ ԴՈՒՐՍ

 

1964 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1966 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1967 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1969 Լիտվա
1971 Լիտվա
1974 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1974 Ֆրանսիա, Լիբանան
1976 Լատվիա
1979 Չեխոսլովակիա
1980 Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1980 Լեհաստան
1983 Էստոնիա, Լատվիա
1986 Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա
1987 ԱՄՆ, Լատվիա
1990 Հունաստան
1992 Լիբանան,Սիրիա
1994 ԱՄՆ
1995 Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա
1997 Թուրքիա
1998 Արգենտինա
1999 Շվեյցարիա (Montreux միջազգային փառատոնի  Prix du Public 1999 մրցանակակիր)
2001 Ֆրանսիա, Հունաստան
2003 Ավստրալիա
2004 Թուրքիա
2005 Լիբանան,Սիրիա
2008 ԱՄՆ
2009 ԱՄՆ
2011 Գերմանիա
2012 Արգենտինա, Ուրուգվայ, ԱՄՆ
2013 Թուրքիա
2014 Թուրքիա
2015 Ֆրանսիա
2016 Լիբանան

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

 

Երբևիցե չի պատկանել որևէ քաղաքական կուսակցության:

 

1975-1980 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
1979-1984 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի պատգամավոր:
1980-1990 Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: