Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆ

Հունվարի 23, 1929թ.

Ստամբուլ, Թուրքիա

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ականավոր դիրիժոր, երաժիշտ և կոմպոզիտոր: 1961 թվականից հանդիսանում է Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը:

Հովհաննես Չեքիջյանը ելույթ է ունեցել աշխարհի 184 մշակութային խոշոր կենտրոններում, այդ թվում՝ Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ-ի տարբեր քաղաքներում: Բոլոր 68 առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբեր, այդ թվում՝ ԽՍՀՄ Պետական Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, Սանկտ Պետերբուրգի Ակադեմիական Սիմֆոնիկ Նվագախումբը, «Բոլշոյ» թատրոնի նվագախումբը, ղեկավարվել են մաեստրո Չեքիջյանի կողմից: Հայաստանից դուրս ունեցել է 866 համերգ:

Հովհաննես Չեքիջյաը, որպես կոմպոզիտոր, ունի այնպիսի եզակի վոկալ-սիմֆոնիկ ստեղծակգործություններ, ինչպիսիք են, օրինակ՝ «Գարնանային անուրջներ» և «Հանդիսավոր ձոն»-ը: Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ «Մելոդիա» ընկերությունը թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի և ԽՍՀՄ առաջնակարգ սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ: Ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է «Grand Prix» մրցանակով: Ձայնասկավառակները խորագրվել են LITURGIE ARMENIENNE (լույս է տեսել Կանադայում) և LITURGY of KOMITAS (լույս է տեսել Մոսկվայում) անվանումներով:

  • Աբրահամյան Գայանե

  • Աղջոյան Արփինե

  • Ավագյան Արաքս

  • Ավետիսյան Աննա

  • Արմինե Ամալյան

  • Բաբայան Մարիամ

  • Գեվորգյան Լիաննա

  • Դեմուրչյան Արծվիկ

  • Թադեվոսյան Լուսինե

  • Խալաթյան Լիանա

  • Կարապետյան Գոհար

  • Կարապետյան Վարդուհի

  • Կիրակոսյան Լաուրա

  • Հախինյան Սյուզի

  • Հարությունյան Արգինա

  • Հարությունյան Զարուհի

  • Ղազանչյան Նունե

  • Մելքոնյան Սյուզաննա

  • Միրզոյան Գայանե

  • Մխիթարյան Մարինե

  • Մովսեսյան Սոնա

  • Սայադյան Լուսինե

  • Սայադյան Սոֆյա

  • Սիմոնյան Տատյանա

  • Օդաբաշյան Զարուհի

  • Օհանյան Հեղինե