Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Tatoul Altounyan

Founder and Artistic director 1937 – 1939

Aram Ter-Hovhannisyan

Artistic director 1939 – 1944 1954 – 1960

Ohannes Tchekidjian

Artistic director and chief conductor since 1961
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին:
1961 թվականի սեպտեմբերից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանը:
Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը հասել է կատարողական բարձր մակարդակի, նվաճել բազում տիտղոսներ և մրցանակներ:
Երգչախմբի երգացանկը հարուստ և բազմազան է: Այն համաշխարհային համբավ է ձեռք բերել Կոմիտասի, հայ և համաշխարհային դասական այլ կոմպոզիտորների բազում հռչակավոր ստեղծագործությունների կատարմամբ:
Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը իր ծրագրերում ընդգրկված ստեղծագործությունները միշտ ներկայացնում է բնագրերով (ընդհանուր առմամբ ավելի քան 27 լեզուներով): Երգչախմբի երգացանկում ի թիվս ռեքվիեմների, օրատորիաների, կանտատաների, պատարագների ընդգրկված են նաև այնպիսի կոմպոզիտորների մեծ և փոքր կտավի ստեղծագործություններ, ինչպիսիք են Բախը, Հենդելը, Մոցարտը, Վերդին, Բեթհովենը, Չայկովսկին, Բորոդինը, Ռոսսինին, Վագները, Շուբերտը, Բելլինին, Բեռլիոզը, Գունոն, Ֆորեն, Սմետանան, Մենդելսոնը, Գերշվինը, և շատ ու շատ այլոք:
1969-ին բարձր պրոֆեսիոնալիզմի և նվաճումների համար երգչախմբին շնորհվել է Ակադեմիական տիտղոսը:
Երգչախմբի բարձրագույն նվաճումներից են առաջին մրցանակը ԽՍՀՄ երգչախմբերի մրցույթում, իսկ ձայնագրություններից մեկը 1978 թվականին Փարիզում պարգևատրվել է “Grand Prix“ մրցանակով:
Տարբեր լրագրեր, ինչպիսիք են Figaro, New York Times, The Boston Globe, Le Monde, Independent, Paris Mach, Meridional, Los Angeles Times, Macedonia, Le Soir, La revue du Liban, Le provençal և ուրիշներ պարբերաբար բարձր գնահատականի են արժանացրել երգչախմբի և վերջինիս գեղարվեստական ղեկավար պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի նվաճումներն ու պրոֆեսիոնալիզմը:
Մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ երգչախումբը 97 անգամ ելույթ է ունեցել Սանկտ Պետորբուրգում՝ հիմնականում Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում, իսկ նշված ելույթներից ավելի քան 77-ը տեղի են ունեցել հայտնի Մռավինսկու սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Երգչախումբը պատիվ է ունեցել հանդես գալու այնպիսի աշխարհահռչակ դահլիճներում, ինչիսիք են Palais des Congrès, the La Sale Pleyel, Փարիզի the Théâtre des ChampsElysées, ինչպես նաև Լոնդոնի Queen Elizabeth Hall և Westminster Methodist Center Hall, Պրահայի the Salle Smetana, Նյու Յորքի Avery Fisher Hall, the Boston Symphony Hall, Դետրոյտի Orchestra Hall, Լոս Անջելեսի Scottish Rite Auditorium, Moscow Conservatorium Hall և այլուր.
Երգչախմբի վերջին նվաճումներից է Շվեյցարիայի Montreux միջազգային փառատոնի մրցանակը 1999-ին :
Երգչախմբի համերգներին մասնակցել են եղել այնպիսի հռչակավոր արտիստներ, ինչպիսիք են Իրինա Արխիպովան, Ելենա Օբրազցովան, Եվգենի Նեստերենկոն, Վլադիմիր Ատլանտովը, Մարիա Բիեշուն, Պաատա Բուրչուլաձեն, Նիկոլայ Պետրովը, Լյուբով Կազարնովսկայան, Գոհար Գասպարյանը, Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, Լուսինե Զաքարյանը, Պավել Լիսիցյանը, և շատ ուրիշներ: